ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը 3 ժամ 39 րոպեում ուղիղ եթերում պատասխանեց շուրջ 80 հարցի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել Է 14-րդ «Ուղիղ գիծը»: 3 ժամ 39 րոպեում պետութան ղեկավարը պատասխանել Է շուրջ ութ տասնյակ հարցերի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Հարցերն ստացվել են հեռախոսով, ծրագրի կայքով, տեսաձեւաչափով, SMS-ների տեսքով: Այս տարի նորամուծություններից մեկը դարձել Է «ՎԿոնտակտե»-ի հատուկ խմբի միջոցով հարց ուղարկելու հնարավորությունը: Պետության ղեկավարի հետ խոսելու հնարավորություն են ստացել նաեւ Կրեմլի մերձակա Գոստիննի դվորում ծրագրի ստուդիայի հյուրերը՝ քաղաքական գործիչներ, հասարակական ու մշակութային գործիչներ եւ աղմուկ հանած հեռուստասյուժեների հերոսներ, ինչպես նաեւ շարքային քաղաքացիներ:
«Ուղիղ գծի» ռեկորդը սահմանվել Է 2013 թվականին, երբ Պուտինը հարցերին պատասխանեց 4 ժամ 48 րոպե: Անցյալ տարի ռուսաստանցիների հետ նրա շփումը տեւեց 3 ժամ 55 րոպե՝ մեկ րոպեով պակաս, քան 2014 թվականին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular