ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սուսաննան մայրիկիս երազած հարսն է». Գեւորգ Գրիգորյանն առաջին անգամ խոսում է ապագա կնոջ մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գեւորգ Գրիգորյանի մարմնավորած կերպարը «Պատվից առավել» սերիալում ամենասիրվածներից է այս շրջանում: Դերասանն օրերս նկարահանվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում, պատմել է Մուրադի կերպարի մասին, որը, պարզվում է, ճակատագրական է դարձել. հենց նկարահանման հրապարակում է սկսվել Գեւորգի եւ ապագա կնոջ՝ Սուսաննայի սիրո պատմությունը:

 
 

– Որոշ ժամանակ առաջ նշել էիք, որ «Եթե գտնեմ քեզ» սերիալում Ձեր դերը վերջինն է: Ինչո՞ւ փոխեցիք որոշումը:
-Պլանավորել էի այս տարվա դեկտեմբերի վերջին Հայաստանից գնալ, բայց մեկ տարի ընկերներիս հետ աշխատելն ինձ լավ գաղափար թվաց: «Պատվից առավել» սերիալի նկարահանող ամբողջ անձնակազմն իմ ընկերներն են:

– Մի փոքր պատմեք այս սերիալում Ձեր հոգեբանական բարդ կերպարի մասին:
-Այո, ճիշտ նկատեցիք, հոգեբանորեն բարդ կերպար է: Դեռ մանկուց երեխան մեծանում է տատիկի քարոզած վրեժի մթնոլորտում: Իմ ընկալմամբ՝ կերպարը մարդասպան չէ, կարծում եմ՝ մեղավոր բոլոր կերպարներն իրենց պատիժը կստանան:

-Ձեր ընկերուհին՝ Սուսաննան, Ձեր թիմի կազմում աշխատում է նկարահանման հրապարակում: Նաստասյայի հետ համբույրի տեսարանները խանդի առիթ չե՞ ն դառնում:
-Համբույրները ձեւական են, իրական չեն: Ես ամեն տեսարանից հետո բռնում եմ ընկերուհուս ձեռքն ու ամուր սեղմում: Սուսաննան անընդհատ իմ ուշադրության կենտրոնում է:

– Հեռուստադիտողը Ձեզ ու Նաստասյային շարունակում է որպես սիրահար զույգ ընկալել: Նույնիսկ Ձեր եւ Սուսաննայի նկարների տակ մեկնաբանություններ կան, թե լավ աղջիկ է, բայց Դուք Նաստասյայի հետ պետք է լինեք:):
-Կարծում եմ` լավ կլինի` ամեն մարդ իր գործով զբաղվի ու կիսահիմար մտքեր չարտահայտի: Ես անծանոթ մարդ եմ հեռուստադիտողի համար, իրենք միայն իմ կերտած կերպարներն են ճանաչում, բայց ոչ՝ ինձ: Հիմա եթե անծանոթ մեկին մոտենամ ու ասեմ՝ այն աղջիկը քեզ շատ է սազում, ինչպե՞ս կընկալվեմ:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular