Կրքեր են բորբոքվում Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Նոր ուսումնական տարին սկսվելու հետ կրքեր են բորբոքվում Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում։
Համալսարանի ղեկավարությունը, պատճառաբանելով ուսանողների թվի նվազումը, լայնածավալ կրճատումներ Է սկսել պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում։
Կրքերը սուր են կուլտուրայի ֆակուլտետում, որտեղ աշխատանքից ազատվել են 3 դասախոսներ, իսկ մի քանիսի ծանրաբեռնվածությունն իջեցվել Է։
Ֆակուլտետում ստեղծվել Է լարված և անառողջ մթնոլորտ։ Իրավիճակն առավել բարդ Է հեռուստալրագրության ամբիոնում։ Ամբիոնի մի քանի դասախոսներ որոշել են դիմել ԿԳ նախարարին։
Նրանք պնդում են, որ ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչը, անգամ՝ ամբիոնի աշխատակիցները, դասաբաշխումը կազմում են հայկական արատավոր մեթոդներով՝ կրճատելով երկարամյա փորձառու դասախոսների դասաժամերը, փոխարենը պահպանելով նրանց ժամերը, որոնց համար դասախոսելը դարձել Է պրեստիժի մի մասը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։