ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ՄՇԱԿՈՒՅԹ

Այսօր թատրոնի և կինոյի նշանավոր հայ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։

Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին՝ Գյումրիում։ Սովորել է տեղի նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մկրտչյանը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում նշանավոր ռեժիսոր և թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանի գլխավորությամբ։1956 թվականից սկսած հանդես է եկելԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Մհեր Մկրտչյանը խաղացել է տասնյակ ներկայացումներում և նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում։Արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների (ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984), ԽՍՀՄ պետական մրցանակ՝ «Միմինո» ֆիլմի համար, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ «Եռանկյունի» ֆիլմի համար և այլն)։ 2001 թվականին հետմահում պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերին` ծանր հիվանդությունից։ Այժմ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ։

Մկրտչյանը լայն հասարակության հայտնի է նաև Ֆրունզ (Ֆրուզիկ) անվամբ։

Մհեր Մկրտչյանի խոսքերից շատերն այսօր դարձել են թևավոր․

- Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։

- Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։

- Տաղանդավոր մարդր չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։

- Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular