ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները Սմարթֆոններից Անսպասելի Վտանգ Են Հայտնաբերել

ՖՈՏՈ

Գաջեթների օգտագործումը երիտասարդների մոտ գանգի հիմնամասում ոսկրային ելուստների առաջացման է հանգեցնում: Նման անսպասելի հայտարարությամբ են հանդես եկել ավստրալացի գիտնականները:

University of The Sunshine Coast-ից Դեւիդ Շահարը պատմել է, որ արդեն 20 տարի  բժիշկ է աշխատում եւ վստահ կարող է ասել, որ նման ելուստները  սկսել են հենց վերջին շրջանում հանդիպել:

Մասնագետները ուսումնասիրել են 1200 ռենտգենյան նկարներ եւ նման ոսկրային անոմալիա են հայտնաբերել 18-30 տարեկան մարդկանց 41 տոկոսի մոտ: Մի մասը անգամ 10 մմ երկարություն է ունեցել, մյուսները՝ 3 սմ: Ելուստներն առաջանում են արտաքին ծոծրակային թմբում, որին ամրանում  են որոշ պարանոցային կապեր եւ մկաններ:

 

Մասնագետների խոսքով՝ ելուստները, որոնք կոչվում են էնտեզոֆիտներ, առաջանում են երկարատեւ մկանային լարվածությունից: Նախկինում դրանք այդքան հաճախ չէին հանդիպում, բայց այժմ դրանք ավելի հաճախ են հանդիպում՝ գաջեթների տարածվածության պատճառով:

Դրանց առաջացմանը նպաստում է սխալ կեցվածքը, երբ մարդը գլուխն առաջ  է ձգում: Էնտեզոֆիտների երկարության վրա կարող է ազդել նաեւ գենետիկ նախատրամադրվածությունը եւ օրգանիզմում բորբոքային գործընթացները:

Ելուստներն իրենց բնույթով վնասակար չեն, սակայն դրանք կարող են ավելի լուրջ խնդրի նախանշան լինել:

Սխալ կեցվածքի պատճառով օրգանիզմի փոխհատուցումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում որոշակի հոդերի եւ մկանների համար, ինչը մեծացնում է ապագայում վնասվածքների կամ ոսկրամկանային համակարգի խախտումների առաջացման հավանականությունը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular