ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 իդեալական կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Greatpicture.ru-ն գրում է, որ այս կանայք կարող են լավագույնը դառնալ։

1. Ցուլ։ Գեղեցիկ են, թարմ, գրավիչ, հանգիստ հայացքով, հավասարակշռված շարժուձևով։ Համբերատար են, հաճելի զրուցակից, ով մարդկանց հասցեին կտրուկ և կոպիտ արտահայտություններ չի անում։ Ցուլերն ուժեղ սեռի երազանքն են։ Կյանքի հրաշալի ուղեկից են, ովքեր հարգում են տղամարդուն և ընտանիքում լիդերի դեր զբաղեցնելու ձգտումներ չունեն։ Միևնույն ժամանակ, չեն ցածրանում տղամարդու առաջ։ Կին Ցուլն իր կոչումն է համարում զուգընկերոջ համար հենարան լինելը, լավ ընտանիք ունենալն ու օրինակելի մայր լինելը։ Ցուլերի տանը հիմնականում միշտ կարգուկանոն է տիրում, «վիրաբուժական» մաքրություն, տունը հարմարավետ է, լի ծաղիկներով։ Այս կանանց հատուկ է խնայողությունը՝ չնայած տանը միշտ ամեն ինչ կա։ Ցուլի տան դռները միշտ բաց են ընկերների համար, ովքեր միշտ ջերմ ընդունելություն կգտնեն։
 

Ցուլ կնոջ կյանքում մեծ դեր ունեն երեխաները։ Ցուլը նրանց է նվիրում ամբողջ ազատ ժամանակը, սերն ու քնքշանքը։ Նրա ներկայությամբ երեխաներն իրենց պաշտպանված են զգում, նա յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է օգնության հասնել։ Զարմանալի չէ, որ Ցուլ մայրերը երեխաների կողմից հաճախ ընկալվում են նաև՝ որպես բարի ընկերներ, ում հետ կարելի է կիսել ամենանվիրական գաղտնիքները։ Երեխաների համար սիրո և հավատարմության հրաշալի օրինակ են։

2. Կարիճ։ Առանձնանում են ինքնավստահությամբ, գեղեցկությամբ, էներգիայով, խիզախությամբ, կրքոտությամբ, վճռականությամբ։ Սիրում են ռիսկային ճամփորդությունների մեկնել, զբաղվել վտանգավոր ծրագրերով։ Ֆիզիկական և հոգեկան մեծ պոտենցիալի շնորհիվ չափազանց դժվար է կոտրել նրա կամքի ուժը։ Նույնիսկ պարտվելու դեպքում Կարիճը չի հանձնվում, չի կորցնում եռանդը և արագ վերականգնվում է։ Կարիճի տանը միշտ կարգուկանոն է տիրում, հարմարավետություն։ Կարիճները լավ մայրեր են դառնում, ովքեր մի կողմից՝ զարգացնում են երեխաների կամքը, նրանց պատրաստում բարդ կյանքին, մյուս կողմից՝ բարենպաստ պայմաններ ստեղծում նրանց ձգտումների ու տաղանդների արտահայտման համար։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular