ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2016թ. առաջին կիսամյակի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 344 մլն դոլար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

2016թ. առաջին կիսամյակի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 343.8 մլն դոլար: Հայաստանի ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այս մասին հայտարարել է խորհրդարանում պետբյուջեի 2016-ի առաջին կիսամյակի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս:

Հայկական դրամով պարտքը կազմել է 2 տրլն 545.4 մլրդ դրամ, որից կառավարության պարտքը կազմել է 2 տրլն 308.6 մլրդ դրամ, Կենտրոնական բանկինը՝ 236.8 մլրդ դրամ:

Կառավարության պարտքի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1 տրլն 891.9 մլրդ դրամ, ներքինը՝ 416.7 մլրդ դրամ:

Նշենք, որ 2016 թվականի համար ՀՆԱ-ի կանխատեսումը կազմում է 5 տրլն 442.8 մրդ դրամ: Այսպիսով, առաջին կիսամյակի ավարտին պետական պարտքը կազմել է կանխատեսվող ՀՆԱ-ի 46.7%-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular