Ճապոնիան սկսել է մշակել նոր սերնդի սուզանավեր ստեղծելու նախագիծը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայում սկսել են մշակել 29SS սուզանավերի նախագիծը, որոնք կփոխարինեն 2009 թվականին ստեղծված «Սորյու» դասի դիզել-էլեկտրական սուզանավերին, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Navy Recognition-ին:
Նոր սերնդի սուզանավերի ստեղծմամբ կզբաղվի Mitsubishi Heavy Industries (MHI) ընկերությունը: Հաղորդվում է, որ նախագիծը պատրաստ կլինի 2020 թվականին, իսկ առաջին սուզանավը կտրվի շահագործման 2031 թվականին:
Նոր սուզանավերի կորպուսը ամբողջովին կկրկնի նախորդի ձեւը, սակայն կունենա ավելի լավ հիդրոդինամիկա սուզանավի վերին հատվածում աշտարակ հիշեցնող կառուցվածքի շնորհիվ, եւ կորպուսի վրա կտեղափոխեն հորիզոնական ղեկեր: Դա կօգնի մեծացնել նավի արագությունը:
«Սորյու» տեսակի սուզանավերը Ճապոնիայում ստեղծված ամենախոշոր հետպատերազմյան սուզանավերն են: Ինչպես հաղորդում է Navy Recognition-ը, դրանք հաճախակի անվանվում են ամենաբարձր տեխնոլոգիական եւ անաղմուկ դասի սուզանավեր սովորական էներգետիկ սարքավորմամբ: