Կենդանակերպի 6 նշան, ովքեր բոլորին ամեն ինչում նախանձում են. իսկ դու նախա՞նձ ես
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՑուլ: Պաշտում են գեղեցիկ ու թանկ իրեր, այդ պատճառով այնքան էլ դրական զգացողություններ չեն ունենում, երբ մյուսներն ունեն այն, ինչ իրենք են ցանկանում: Միևնույն ժամանակ, նախանձը կարող է լավ մոտիվացիա դառնալ Ցուլերի համար. նրանք ակտիվորեն կգործեն՝ ցանկալիին հասնելու համար:
Կույս: Նախանձում են մարդկանց, ովքեր ունեն ամեն ինչ: Նույնիսկ սոցիալական ցանցերը կարող են նախանձի պատճառ դառնալ. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին տհաճ է իմանալ, որ ինչ-որ մեկն ավելի հաջողակ է, ավելի վառ ու հագեցած կյանք է վարում: Կույսերը հաճախ են դատում մարդկանց ու թեև չեն խոստովանում, դա ևս նրանց նախանձի արդյունքն է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են մտածում՝ ինչու են այդքան ջանասիրաբար աշխատում, բայց ավելի անարժան մարդիկ իրենցից լավ են ապրում:
Կշեռք: Որպես կանոն՝ Կշեռքները զգացողություն են ունենում, որ բավարար չեն աշխատում հաջողության հասնելու համար, ինչը նրանց ստիպում է նախանձել մարդկանց, ովքեր հստակ հասկանում են իրենց նպատակները և քայլում դրանց հասնելու ճանապարհով: Դա վշտացնում է նրանց, ստիպում կանգ առնել: Կշեռքներն իրենց փակուղում են զգում և չեն հասկանում՝ ինչ անել, ինչ գործողություններ ձեռնարկել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են, որ իրենց տաղանդներն ու կարողությունները գնահատվեն, նախանձում են մարդկանց, ովքեր հաջողակ են և ում վերաբերյալ կարծում են, թե արդյունքի են հասել հեշտությամբ և առանց արժանիքի:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ