ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդու բնավորության վատագույն գիծը՝ համաձայն իր Կենդանակերպի նշանի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խոյ (21 մարտի-19 ապրիլի)

 
 

Տղամարդ Խոյը երբեմն կարող է իրեն պասիվ-ագրեսիվ կերպով պահել։ Նման բանը շատ է նյարդայնացնում, քանի որ նա ոչ միշտ կարող է բացահայտորեն արտահայտել իր զգացմունքներն ու մտքերը։ Դրա հետ միասին՝ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչն ամեն ինչ իր մեջ չի պահի ու չի լռի։ Նա իրեն պասիվ-ագրեսիվ կպահի, որ հասցնի իր տեսակետը։

 

Ցուլ (20 ապրիլի-21 մայիսի)

Տղամարդ Ցուլը հայտնի է իր նեղճակատությամբ։ Նա անհավանականորեն համառ է, երբեմն այն աստիճանի, որ նրա հետ գործնականորեն անհնարին է դառնում շփվելը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը չի ընդունում այլ մարդկանց կարծիքներն ու գաղափարները, եթե դրանք տարբերվում են իր տեսակետից։

Երկվորյակներ (22 մայիսի-21 հունիսի)

Երկվորյակ ամուսինը մի փոքր եսասեր է լինում, երբ հարցը վերաբերում է իր առաջնահերթություններին։ Նա պատկանում է այն մարդկանց, ովքեր իրենց սեփական պահանջմունքներն առավել են դասում իրենց շրջապատող անձանց պահանջմունքներից։ Ոչ, նա ոչ ոքի վատ բան չի ցանկանում, պարզապես նրա ցանկություններն ու պահանջմունքները միշտ առաջին տեղում են լինում։

Խեցգետին (22 հունիսի-22 հուլիսի)

Տղամարդ Խեցգետինը կարող է շատ խանդոտ լինել։ Անկասկած, նա ձեզ սիրով ու հոգատարությամբ կշրջապատի, ինչպես նաև կանի հնարավոր ամեն բան, որպեսզի դուք ձեզ լավ ու հարմարավետ զգաք։ Այնուամենայնիվ, երբեմն նա իշխող է լինում։ Ինքնին նա շատ զգայուն մարդ է, ու պարբերաբար նրա մոտ կարող են խանդի ուժգին դրսևորումներ հանդիպել։

Առյուծ (23 հուլիսի-22 օգոստոսի)

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը պաթոլոգիկ ստախոս է։ Տղամարդ Առյուծը շատ հպարտ ու ինքնասիրահարված անձնավորություն է։ Նա պարզապես տարված է այն բանով, թե ինչպես են իրեն ընկալում իր շրջապատի մարդիկ, քանի որ նա միշտ ցանկանում է իրեն լավագույն լույսի ներքո ներկայացնել։ Որոշ դեպքերում իր վարկանիշը պահելու համար նա կարող է նույնիսկ խաբել։

Կույս (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)

Տղամարդ Կույսն անհավանականորեն սահմանափակ անձնավորություն է։ Նա չի նահանջի իր համոզմունքներից անգամ այն ժամանակ, երբ ուրիշները դրանք հարցականի տակ դնեն։ Ավելին, որոշ դեպքերում նա նույնիսկ կփորձի դրանք պարտադրել իրեն շրջապատողներին։

Կշեռք (23 սեպտեմբերի-22 հոկտեմբերի)

Տղամարդ Կշեռքի մեջ ամենավատ բանն այն է, որ նա ի վիճակի չէ ինքնուրույն կայացնել որևէ որոշում, որը կվերաբերի իր ապագային։ Նա այնքան է վախենում նեղացնել իրեն շրջապատող անձանց, որ ամեն անգամ կորցնում է իրեն, երբ անհրաժեշտ է լինում որոշում կայացնել։ Մի կողմից՝ դա լավ է. չէ՞որ նա չի անտեսում ուրիշի զգացմունքները։ Այնուամենայնիվ, այդպիսի խորաթափանցությունը հաճախ դառնում է նրա անվճռականության պատճառը, իսկ դա արդեն վատ է։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular