ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեմքի խալերի նշանակությունը, որոնց մասին դուք գաղափար անգամ չունեք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

(1) Հոնքերի արանքում գտնվող խալ, այսպես կոչված Շիվայի աչք. այդպիսի խալ ունեցողն օժտված է շատ բարձր ինտուիցիայով, հրաշալի բանականությամբ եւ միստիկ գիտելիքների ծարավով:

(2) Աչքի աջ անկյունում. նման խալ ունեն խանդոտ, կրքոտ եւ հեշտորեն գրգռվող մարդիկ:

(3) Աջ այտին. սովորաբար բանաստեղծական էությամբ մարդիկ են, որոնք հակված են մտավոր մասնագիտություններ ձեռք բերել:

(4) Աջ աչքի տակ. այդ տեղում խալ ունեցողներն աշխարհում ամենասիրառատ մարդիկ են: Նրանց մեջ սերը երբեք չի մարում եւ նրանք մինչեւ վերջին օրը պատրաստ են իրենց երկրորդ կեսին սեր նվիրել:

(5) Քթարմատի աջ կողմում' աչքի անկյունի մոտ. նման խալով մարդիկ, որպես կանոն, սիրում են կարճաժամկետ սիրավեպեր ունենալ եւ հաճախ փոփոխական անհատներ են:

(devil) Քթարմատի վրա. նման մարդիկ ճանապարհորդությունների հանդեպ հսկայական կրքով են օժտված, մեծ երեւակայողներ են եւ արվեստի սիրահարներ:

(7) Քթի ձախ կողմում, աչքի անկյունի մոտ. նման խալ ունեցողներն անընդհատ անհիմն խանդում են եւ իրենց էությամբ եսակենտրոն են:

(music) Աչքի ձախ անկյունում. նման խալով մարդիկ չեն կարող հանգիստ ապրել, նրանց մշտապես նոր զգացողություններ են պետք արդեն կայացած ամուսնության մեջ:

(9) Ձախ աչքի վրա' ձախ կողմից. տեղադրությունը հուշում է, որ մարդն ինչ-որ հոգեբանական ճնշվածություն է զգում, որը, ընդ որում, սեփական մեղքով է առաջացել:

(10) Անմիջապես ձախ աչքի վերեւում. անորսալի զգայականություն, ապրումներով հարուստ ամուսնական կյանք ունեն:

(11) Քթի ծայրին. շատ բարդ անձինք են: Սիրում են ամեն ինչ բարդացնել, հատկապես' սիրային հարաբերությունները, արգելված բանը չեն շրջանցի:

(12) Դիմային ոսկրի կենտրոնում, որը ցցվում է աչքի տակ (աջ կողմից). նման մարդն ամբողջությամբ կրքին է տրվում, սիրում է խճճված կապեր:

(13) Աջ այտին. նման խալ ունեցողները մշտապես վեճերի մեջ են հայտնվում, որոնց հետեւում են արագ հաշտությունները: Նախապատվությունը տալիս են մարմնական սիրուն, քան պլատոնականին:

(14) Աջ քթանցքի տակ. մեծ խելք ունեն, բայց միաժամանակ անսովոր ճակատագիր:

(15) Վերին շուրթի կենտրոնի փոսում. նման խալ ունեցողները ճանապարհորդելու, անկախ լինելու սիրահարներ են եւ սիրում են հաճույք ստանալ:

(16) Ձախ կողմում շուրթի վրա (որտեղ սովորաբար աղջիկները ծակում են շուրթը եւ օղ են անցկացնում). նման մարդիկ շատ առատաձեռն են, հավատարիմ եւ տենչում են մայր դառնալ:

(17) Քթի ձախ կողմումը. մարդիկ գայթակղելու ապշեցուցիչ կարողություն ունեն, դեմ չեն սկանդալ սարքել կամ էլ ցնցող պահվածք դրսեւորել: Բազմազանություն են սիրում: Բայց երբ ամուսնանում են, անմիջապես շատ լուրջ են դառնում:

(18) Շուրթի վերեւի մասում'աջ կողմում (որտեղ աղջիկներն ամենից հաճախ ծակում են շուրթը եւ օղ են անցկացնում) երեւակայություն ունեցող ինքնատիպ մարդիկ են: Շատ զգայուն են:

(19) Աջ կողմից. շուրթերի անկյունից մի քիչ ներքեւ. տենչում են միակը լինել եւ մեծ սեր ունենալ:

(20) Խալի այդ տեղադրությունը սովորաբար հաճախակի դեպրեսիաներ եւ հոգեբանական ճնշվածություն է մատնանշում:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular