Աֆղանստանում մի քանի անձինք հարձակվել են հյուրանոցի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի արևմտյան Քալայի-Նաու քաղաքում մի քանի անձինք հարձակվել են հյուրանոցի վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ անվտանգության աշխատակիցները դիմադրություն են ցույց տվել հարձակում գործած անձանց: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: