ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի հենց այս նշանների ներքո են առավել հաճախ ծնվում ՍԻՐՈՒՀԻՆԵՐԸ

ՖՈՏՈ

Կյանքում կնոջ համար նախանշված է կնոջ կամ սիրուհու դերը։ Եվ դա կախված է ոչ թե յուրաքանչյուրի բարոյական համոզմունքներից, այլ նաև միայնության նկատմամբ վախից։ Այս բոլոր բնութագրերն ուղիղ կապ ունեն կենդանակերպի նշանների հետ։

Աստղաբանությունը կենդանակերպի 4 նշան է առանձնացրել, որոնք չեն կարողանում դիմակայել սիրային գայթակղությանը։ Եկեք միասին պարզենք, թե որոնք են այդ նշանները։

Կարիճներ

Այս կանանց ճակատին կարծես գրված լինի մշտական սիրուհու դերում լինելը՝ անկախ այն բանից, թե քանի անգամ նա կամուսնանա։ Ամուր ընտանեկան կապերն այս թռչնակի համար չեն։ Այս կանայք միշտ գրավիչ ու ցնցող տեսք են ունենում։ Նրանք կարող են հմայել և դյութել ցանկացած դուր եկած տղամարդու։ Իսկ տղամարդը գիտակցում է, որ ընկնում է նրա թակարդը, սակայն ոչինչ անել չի կարողանում։ Շատ տղամարդկանց համար Կարիճի գերին դառնալը մեծ պարգև է։ Եվ ոչ մի բան չի կարող նրանց կանգնեցնել կամ շեղել իրենց ուղուց։ Այս կանայք կարող են շատ բացասաբար անդրադառնալ տղամարդու թե՛ առողջության, թե՛ հոգեկան աշխարհի, թե՛ ընտանիքի վրա, բայց ոչինչ փոխել նրանք չեն կարող։ Կարիճն անխղճորեն սպանում է իր զոհին, միայն թե նա բաժին չհասնի իր օրինական կնոջը։

Կշեռքներ

Այս կանայք մշտապես կասկածում և տատանվում են։ Նրանք չեն կարողանում հասկանալ, թե որն է իրենց համար ճիշտ՝ կի՞ն, թե՞ սիրուհի լինելը։ Եվ որ կողմին էլ որ նրանք տան նախապատվությունը, միևնույն է, կկասկածեն, թե արդյոք ընտրությունը ճիշտ էր։ Սկզբում նրանց թվում է, թե սիրուհի լինելն ամենաստոր բանն է, սակայն մի քանի տարվա ամուսնական կյանքից հետո այս ամենը նրանք մոռանում են։ Նրանց հոգին սկսում է ձգտել ներդաշնակության, գեղեցկության և ընկերակցության։ Նրանք սկսում են հասկանալ, որ ամենահետաքրքիր կյանքը դեռ առջևում է, և կգտնվի այն միակը, ով կգնահատի իրենց ըստ արժանվույն։ Չնայած որ հարաբերություններում սեքսը նրանց համար այնքան կարևոր չէ, որքան ֆլիրտն ու կոկետությունը, որոնց իրենք հրաշալի են տիրապետում։

Երկվորյակներ

Այս երկակի նշանը կարող է ցանկացած դերում էլ իրեն լավ զգալ։ Նրանց համար կարևոր չէ՝ որ կարգավիճակում են գտնվում՝ սիրուհու, թե կնոջ։ Այս կանայք սեքսի գերին երբեք չեն դառնում, նրանց համար կարևոր են հարաբերությունները և այն, թե իրենց ինչպես են վերաբերվում։ Իսկ ինտիմ կապերը նրանց համար հերթական զվարճանքն են, որոնք պարզապես գունավորում են կյանքը։ Քանի որ նրանք արագ են փոխում իրենց որոշումները, այս արագությամբ նրանց նաև ընտանեկան կյանքն է հոգնեցնում։ Նրանց համար կարևորը ազատ և սիրված լինելն է, իսկ եթե զուգընկերը դա չի կարող տալ, նա կգտնի նրան, ով նրան ըստ արժանվույնս կգնահատի։ Ցանկացած տղամարդու նա կարող է այն վիճակի հասցնել, որ նա սկսի խնդրել իրեն դառնալ իր օրինական կինը։ Բայց նա արագ չի հանձնվի և դեռ երկար ժամանակ կշարունակի վայելել կրքոտ սիրուհու իր դիրքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular