ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍՊԸ-ի աշխատակիցների կոշիկների մեջ հայտնաբերվել է ոսկու խտանյութի նմանվող թրջված զանգված

ԻՐԱՎՈՒՆՔ
 

Հուլիսի 12-ին, ժամը 19.20-ին, ոստիկանությունում ՍՊԸ-ներից մեկի անվտանգության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ հերթական ստուգայցի ժամանակ, վարչական-տնտեսական մասնաշենքի հանդերձարանում նկատել են նշված ՍՊԸ-ի 4 աշխատակիցների կոշիկները, որոնցից 2-ի մեջ առկա է եղել ոսկու խտանյութի նմանվող թրջված զանգված:

Ոստիկանությունից հայտնում են, որ նշված զանգվածը փաթեթավորվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:

Հանգամանքները եւ վնասի չափը պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular