ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այդ պահին միայն երեխայի մասին էի մտածում». Լայանան՝ հոսպիտալացվելու պատճառի եւ ապագա փոքրիկի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Լայանան, ով այս շրջանում երկրորդ երեխային է սպասում, օրերս ինքնազգացողության վատացման պատճառով հայտնվել է հիվանդանոցում: Թե ինչ խնդիր է եղել, ինչպես է այժմ իրեն զգում, երգչուհին պատմել է BRAVO.am-ին:

«Սննդային թունավորմանը գումարվել էր մրսածությունը: Հաշվի առնելով, որ հղի եմ, պետք է ավելի զուսպ լինեի: Ինձ համար անսովոր էր հիվանդանոցում պառկելը, բայց չէի կարող ջրազրկվել, այդ պահին միայն երեխայի մասին էի մտածում»,-պատմել է նա:

Այժմ Լայանան տանն է: Ինչպես նշում է՝ հիվանդանոցում չորս օր տեւած ներերակային կաթիլային ներարկումներից հետո դուրս է գրվել.«Փառք Աստծո, բալիկս շատ լավ է: Ճիշտ է՝ ես մի փոքր թույլ եմ, բայց վաղվանից անցնելու եմ իմ կյանքի ակտիվ ռիթմին: Իհարկե, կզգուշանամ սննդի հարցում եւ կփորձեմ ավելի ուշադիր ընտրել կերակուրներս՝ անկախ նրանից՝ սիրտս ուզում է այդ պահին, թե՝ ոչ»:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular