ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աբրահամյանը կմնա քաղաքական գործընթացներում. Մանվել Բադալյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականն անակնկալ չի եղել, քանի որ վերջին օրերին մամուլը վստահորեն գրել է այդ մասին:

«Արդեն խոսում էին այդ մասին, չէի ասի, թե անկանկալ էր, ԶԼՄ-ները շատ վստահ էին գրում: Սոցիալ-տնտեսական առումով այնպիսի իրավիճակ է մեր հասարակության մոտ, որ դժգոհությունները հասկանալի են: Սակայն մի կախարդական փայտիկով այդ ամենը լուծել հնարավոր չէ: Ապագա կառավարությունը լուրջ անելիքներ ունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Բադալյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ ընկճվածություն չի նկատել Հովիկ Աբրահամյանի մոտ և կարծիք հայտնեց, որ վերջինս կմնա քաղաքական գործընթացներում:

Բադալյանն ընդգծեց նաև, որ ձեռնպահ կմնա ավելին ասելուց և ավելացրեց, որ քաղաքական գործընթացները երկրում միշտ էլ ենթադրում են փոփոխություններ, թարմացումներ:

«Քաղաքական պաշտոնյաները պետք է գան և գնան, դա նորմալ պետք է համարել»,- եզրափակիեց Բադալյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular