ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աբրահամյանի անակնկալ բացահայտումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովիկ Աբրահամյանը, սեպտեմբերի 8-ին հայտարարելով վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, ունեցել է հրաժեշտի ելույթ, որում առկա են բավական ուշագրավ բացահայտումներ, խոստովանություններ, ակնարկներ, ու նաեւ նկատելի նեղացածություն:

 «Իմ ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում եսպայքարել եմ քաղաքական անջրպետների դեմ` աշխատելովհամագործակցության կամուրջների կայացման համար», հայտարարել է Հովիկ Աբրահամյանը, կարծես թե ակնարկելով, որ Սերժ Սարգսյանն իրեն անարդարացիորեն հեռացնում է մրցակից դիտարկելու հետեւանքով:

 «Մեր որդեգրած անկեղծ և իրատեսական մոտեցումներնիրենց արդյունքն ունեցան՝ սակայն հասարակությունըդեռևս մնաց բևեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնականպատճառներից մեկն աշխարհքաղաքական, արտաքինտնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվողառկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռևսհնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլորուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջև ծառացածկարևորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասարպայմաններ ապահովելուց մինչև կոռուպցիայի դեմպայքարը», ասում է Հովիկ Աբրահամյանը, փաստացի բացահայտելով ներիշխանական հակասությունների եւ տարաձայնությունների ամբողջ կծիկն ու ակնարկելով, որ դրա զոհն է:

 Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը խոսում է նոր սկզբի եւ նոր դեմքերի անհրաժեշտության մասին, ասելով, թե այդ պատճառով էլ որոշել է հրաժարական տալ:

 «Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նորկառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռելՆախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողությանմասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարվածաշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներովհամախմբելու հասարակությանը», ասում է Հովիկ Աբրահամյանը:

 Ակնարկելով ներիշխանական տարաձայնությունների, աշխարհքաղաքական դիմակայության զոհ լինելու մասին, Հովիկ Աբրահամյանը այդուհանդերձ փորձում է իրավիճակը իշխող համակարգին ներկայացնել որպես «ինքնազոհաբերություն», ասելով, որ ինքն է որոշել հրաժարական տալ, ոչ թե պարտադրել են: «Պետք է մածել մեր բոլորի հաջողության մասին», հայտարարում է Հովիկ Աբրահամյանը, ակնարկելով, որ վարչապետի պաշտոնը զոհաբերում է նախընտրական եւ ընտրական խնդիրներին, որ կանգնած է իշխող համակարգի առաջ:

 Այդպիսով, Հովիկ Աբրահամյանն ըստ էության փորձում է հեռանալ ոչ թե որպես անհաջողակ, այլ որպես «մահապարտ», հավանաբար որեւէ վերադարձի «վերջին հույս» գոնե պահելու համար, պարզապես համեստորեն կամ «պլագիատից» խուսափելու համար չակնարկելով «ազգովի խնդրանքի» դեպքում միայն վերադառնալու մասին:

 Այդ ակնարկներից բացի, Հովիկ Աբրահամյանի հրաժեշտի ելույթն ունի փաստացի աղմկոտ մի բացահայտում: Նա հայտարարում է, թե իր ոճը չէ խոսել իր նախորդի թողած վիճակի մասին, բայց չի խուսափի թվարկել իր կառավարության ձեռքբերումներն ու կատարած աշխատանքը: Եվ թվարկելով դրանք, Աբրահամյանն ասում է. «Անդամակցությունը Եվրասիական տնտեսականմիությանը հնարավորություն է տվել մեր գործարարներիննվազեցնել արտաքին առևտրի գործառնական ծախսերը ևմեղմել 2015 թ տարածաշրջանային տնտեսական շոկերը»:

 Փաստորեն, Հովիկ Աբրահամյանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը համարում է իր ձեռքբերումը: Ֆորմալ, ժամանակացուցային առումով Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել Աբրահամյանի վարչապետության ժամանակահատվածում, այդ ժամանակահատվածում են ստորագրվել ԵՏՄ անդամության թղթերը: Բայց Հայաստանը ԵՏՄ անդամության մասին հայտարարել է մինչեւ Հովիկ Աբրահամյանի վարչապետ լինելը՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, շրջադարձ կատարելով ԵՄ հետ Ասոցացումից:

 Անկասկած է, որ Հովիկ Աբրահամյանը գիտե այդ մասին: Հետեւաբար, եթե ԵՏՄ անդամակցությունը թվարկում է որպես իր ձեռքբերում, ապա նշանակում է, որ Աբրահամյանը կամ իրեն է վերագրում 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը՝ առնվազն Սերժ Սարգսյանի որոշման վրա ազդելու մասով, կամ իր վաստակն է համարում ԵՏՄ անդամության փաստաթղթավորումը: Իսկ դա կարող է նշանակել, որ Աբրահամյանը հրաժեշտից առաջ ակնարկում է, որ եթե ինքը չլիներ, ապա Սերժ Սարգսյանը այդուհանդերձ կխուսափեր փաստաթղթավորումից եւ կձգձգեր դե յուրե անդամակցումը:

 Եվ այս առումով, պետք է նկատել, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը կարծես թե իսկապես ձգձգվում էր, եւ իսկապես նշվում էին պայմանագրի ստորագրման տարբեր ժամկետներ, որոնք մի քանի անգամ հետաձգվել էին: Եվ այժմ, վարչապետի պաշտոնը թողնելուց առաջ, Հովիկ Աբրահամյանը փաստորեն բացահայտում է, որ իր շնորհիվ է Հայաստանն անդամակցել ԵՏՄ-ին:

Այստեղ իհարկե հարկ է արձանագրել, որ Աբրահամյանը վարչապետ է դարձել եւ առնվազն մինչեւ 2015 թվականի փետրվար գործել է ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգություն ոչիշխանական բեւեռի քաղաքական հովանու ներքո:

 Եվ այդ իմաստով, Աբրահամյանը հրաժեշտից առաջ անելով այդ բացահայտումը, փաստացի որոշակի վիրավորվածությունն է արտահայտում Ռուսաստանից, որ չգնահատեց իր այդ վաստակն ու չխանգարեց իր պաշտոնանկությանը:

 Միեւնույն ժամանակ, Աբրահամյանը իր վիրավորված ակնարկն է անում նաեւ Միացյալ Նահանգներին, որը եւս, ըստ ամենայնի, չխանգարեցին նրա պաշտոնանկությանը:

 «Մետաղի գների աննախադեպ անկման պայմաններումկառավարության գործուն աջակցությամբ էապես աճել էհանքարդյունաբերության թողարկումը, սկսել է աշխատելբազմաթիվ աշխատատեղեր ապահովող Ամուլսարիհանքավայրը: Հայաստանի տնտեսությունում իրականացավմեր պատմության խոշորագույն ամերիկյան ներդրումը՝Որոտանի կասկադում ներդրվեց 180 մլն ԱՄՆ դոլար, որըկապահովի համալիրի վերազինումն ու հուսալիշահագործումը», հայտարարում է Հովիկ Աբրահամյանը, ակնարկելով, որ արեւմտյան կապիտալի խոշոր երկու նախագծերը եւս իրականություն են դարձել իր շնորհիվ՝ Ամուլսարն ու Որոտանի ՀԷԿ գործարքը:

 Ընդ որում, այդտեղ էլ կարելի է հիշատակել մի ուշագրավ հանգամանք: Թե Ամուլսարի, թե Որոտան ՀԷԿ գործարքները սկսվել էին դեռեւս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեության շրջանում: Հովիկ Աբրահամյանի դե ֆակտո հենարան հանդիսացող ոչիշխանական բեւեռը մինչ նրա վարչապետությունը դեմ էր հանդես գալիս եւ պահանջներ էր ներկայացնում Որոտանի գործարքը չեղարկելու կամ արգելակելու համար, եւ դրանք դադարեցին միայն այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը ստանձնեց վարչապետությունն ու ամրապնդվեց իր դիրքում:

 Ըստ ամենայնի, թե Ռուսաստանը, թե Միացյալ Նահանգներն այդուհանդերձ Աբրահամյանի հետ տարակարծիք են նրա դերակատարման ասպեկտների վերաբերյալ գնահատականներում: Մասնավորապես, Ռուսաստանն օրինակ ոչիշխանական բեւեռը ցրելուց հետո հայտարարեց, թե ովքեր հույս ունեն ՌԴ աջակցությամբ իշխանության գալ Հայաստանում՝ կլոուններ են: Իսկ ԱՄՆ հայտարարություններն իհարկե ուղղված էին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին եւ դրանում վարչապետի պատասխանատվությանը:

 Եվ որքան էլ Հովիկ Աբրահամյանը հրաժեշտից առաջ հայտարարում է, որ կոռուպցիան Հայաստանում «բազմադեմ է, բազմաշերտ և պետք է հետևողականորեն և համապարփակ կերպով պայքարել դրա դեմ՝ չխորշելով անմիջական լուծումներից, սակայն խնդրին մոտենալով հիմնարար կերպով», այդուհանդերձ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը դեռեւս մարտին բավական հստակ հայտարարություն արեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերաբերյալ, որ ստեղծվել եւ գործում է ԱՄՆ աջակցությամբ. «Նախագահում է այդ խորհրդումվարչապետը: Դա կարեւոր է, դա ցույց է տալիս, որկառավարությունն ամենաբարձր մակարդակում այդհանձնաժողովի աշխատանքներին սատարում եւղեկավարում է: Դա նաեւ նշանակում է, որ եթե խորհուրդըհաջողություններ չունենա, այո, Միացյալ Նահանգներըկարող է հուսախաբ լինել, բայց խորհուրդը հասարակությանաչքում նույնացվում է կառավարության հետ, եւ դա կլինիկառավարության թերացումը»:

 Հովիկ Աբրահամյանը, հրաժեշտ տալով վարչապետի պաշտոնին, հայտարարում է, որ խորհուրդը պատրաստել էր հակակոռուպցիոն օրենսդրական կարեւոր փաթեթ, որի համար պատրաստվում էին հոկտեմբերին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ: Աբրահամյանն ըստ երեւույթին ակնարկում է, որ Նահանգներն օրինակ մի քիչ չհամբերեցին իր հարցում: Կամ գուցե ակնարկում է, որ իրեն հավաստիացրել էին, որ ժամանակ կա մինչեւ հոկտեմբեր, բայց պարզվեց, որ ժամանակը սպառվեց սեպտեմբերին:

Մանրամասն՝ lragir.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular