ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջոցներ են ձեռնարկվում Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ

ԻՐԱՎՈՒՆՔ
 

Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 14-ին՝ ժամը 20:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Ապա տեղեկացանք, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի:

 

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ-ից, նախարարությունը համապատասխան հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն միջոցներ ձեռնարկելու՝ հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

ԱԻ նախարարությունը հորդորում է զերծ մնալ հակահրդեհային կանոնների խախտումներից, հակաօրինական վարքագիծ դրսևորելուց:

ԱԻՆ-ը հորդորում է հրդեհավտանգ տարածքներում ցուցաբերել զգոնություն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից տեղեկացնում են, որ այրվել է 2-2.5 հա խոտածածկ տարածք, նյութական այլ վնաս չի եղել: Տարածքը, որպես բարձրադիր գոտի, ջուր հասցնելը դժվար է՝ պայմանավորված խողովակաշարի դիրքից, որը կառուցվել է 1970-ական թվականներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular