Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի գլխավոր գործընկերն է», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում:
Լավրովը նշել է, որ Հայաստանի հետ հաստատվել են ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ:
Նրա խոսքերով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ու Վրաստանի ներքին գործերին:
«Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է: Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական շերտերում և միջազգային ասպարեզում համագործակցությունը: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային և ռազմատեխնիկական կապերը», - ասել է Սերգեյ Լավրովը: