ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երուսաղեմի մոտ նեոլիթի ժամանակների քաղաք են գտել

ՄՇԱԿՈՒՅԹ

Իսրայելցի գիտնականները ժամանակակից Երուսաղեմի մոտակայքում գտել են հնագույն մեծ բնակավայրի մնացորդներ, որտեղ նեոլիթի դարաշրջանում շուրջ երեք հազար մարդ է ապրել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, բնակավայրը հայտնաբերվել է ավտոմայրուղու լայնացման աշխատանքների ժամանակ: Հետազոտողների խոսքով, այս գտածոն փոխում է պատկերացումները, որ հնագույն հուդայական պետությունը այն ժամանակվա աշխարհի ծայրամասն է եղել և անապատային ու մեկուսացված տարածաշրջան:

«Առաջին անգամ Իսրայելում հայտնաբերվում է նեոլիթի շրջանի նման խոշոր բնակավայր, որը գոյություն է ունեցել 9 հազար տարի առաջ: Այստեղ ապրել է առնվազն 2-3 հազար մարդ, այսինքն ժամանակակից քաղաքների հետ համեմատելի քանակ»,- ասել են պեղումների ղեկավաները:

Հնագետները գտել են խոշոր բնակելի տների, հասարակական և պաշտամունքային կառույցների մնացորդներ: Շինությունների միջև տարբեր փողոցներ են եղել, ինչը վկայում է քաղաքաշինական ծրագրավորման բարձր մակարդակի մասին: Հայտնաբերված արտեֆակտերի մեջ հազարավոր նետերի, դանակների, մանգաղների ու տապարների գլխիկներ, փոքրիկ քանդակների և զարդերի կտորներ կան:

«Տների մեջ ու դրանց միջև հայտնաբերվել են տարբեր ծիսակարգերի թաղումներ՝ օգտակար կամ թանկարժեք իրերով, որոնք, ինչպես կարծում էին, կարող էին պետք գալ հանգուցյալին այն աշխարհում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Անատոլիական օբսիդիանից կամ Կարմիր ծովի խեցիներից պատրաստված իրերը վկայում են հնագույն աշխարհի այլ հատվածների հետ զարգացած կապերի մասին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular