ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում թալանել են երգիչ Էրիկ Մակարյանի ավտոմեքենան

ԻՐԱՎՈՒՆՔ

 

 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, Լիլիթ Կ.-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 20:00-ից 20:02 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք, օգտվելով ավտոմեքենայի պատուհանը բաց լինելու հանգամանքից, Կիլիկիա թաղամասի 5/35 հասցեի մոտ կայանված, ամուսնուն պատկանող Mercedes մակնիշի 91 CQ 900 համարանիշի ավտոմեքենայի միջից գողացել են Այֆոն և Սամսունգ տեսակի բջջային հեռախոսներ:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ավտոմեքենայի տերը՝ Երևանի բնակիչ, 42-ամյա էրիկ Մակարյանը հայտնել է, որ ինքը մտել է խանութից գնումներ կատարելու և 2 րոպե անց դուրս գալով՝ նկատել է, որ ավտոմեքենայի միջից հեռախոսները գողացել են: Աղբյուրի տեղեկություններով՝ Էրիկ Մակարյանը ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքը «Ջոս» ռեստորանային համալիրի երգիչն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular