ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերին Ռադա անցնում է 5 կուսակցություն, հաղթում է «Ժողովրդի ծառա»-ն. էքզիթ փոլ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Ժամը 18:00-ի դրությամբ Ուկրաինայի Վերին Ռադա են անցնում հինգ քաղաքական կուսակցություններ: Այդ մասին վկայում են Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված «Ազգային էքզիթ փոլ 2019» նախագծի արդյունքները, հաղորդում է euromedia24-ը:

Այսպես, «Ժողովրդի ծառա» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 42.7 տոկոսը, «Կյանքի համար» ընդդիմադիր պլատֆորմի օգտին՝ 12.9 տոկոսը, «Եվրոպական սոլիդարություն» կուսակցության օգտին՝ 8.8 տոկոսը, «Բատկիվշինա» կուսակցության օգտին՝ 8.5 տոկոսը, «Գոլոս» կուսակցության օգտին՝ 6.5 տոկոսը:

Մյուս կուսակցությունները հավաքել են շեմային 5 տոկոսից ցածր ձայներ: Ընտրատեղամասերից դուրս գալու պահին հարցումն անցկացրել են Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, Ալեսանդր Ռազումկովի անվան տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնը եւ «Դեմոկրատական նախաձեռնություններ» հիմնադրամը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular