ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության հերթական նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ հրաժարական է տալիս։

Ավելի ուշ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջարկելու մասին»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular