ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարմանքից աչքերներդ բաց կմնա, երբ իմանաք, թե ով է «Պատվից առավել» սերիալի Լուսինը եւ ինչ ճանապարհ է անցել. պարզվում է նա…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Պատվից առավել» հեռուստասերիալում Լուսինին մարմնավորող Մերի Մովսեսյանը դեռ մանկուց է որոշել դերասանուհի դառնալ: Թե ինչպես է կարողացել համոզել ընտանիքի անդամներին, ինչ ճանապարհ է անցել մինչեւ Թատերական ինստիտուտի առաջին կուրսում հայտնվելը, երիտասարդ դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:

 
 

«Իմ բախտը բերել է»

 

Այս տարի առաջին կուրսն ավարտեցի գերազանցությամբ: Սովորում եմ Դավիթ Հարությունյանի արվեստանոցում: Եթե ես չընդունվեի իր կուրս, հնարավոր է՝ ինստիտուտից դուրս գայի… Կուրսղեկս ինձ շատ բան է տալիս: Իմ բախտը բերել է, բոլոր դասախոսներն ինձ աջակցում են: Ոչ բոլորին են թույլ տալիս նկարահանվել սերիալներում, շնորհակալ եմ իմ կուրսղեկին, որ ընդառաջեց:

Մերի Մովսեսյանը

«Ցավալի է»

Կարծում եմ՝ մասնագիտական կրթությունը բոլոր ոլորտներում էլ կարեւոր է: Ցավոք, Հայաստանում դերասանի մասնագիտությունն արժեզրկվել է, շատ սերիալներում տեսնում ենք ոչ պրոֆեսիոնալ դերասանների, շատերն անգամ միջին մասնագիտական կրթություն չունեն, ինչն իրոք ցավալի է, քանի որ դրանից նախագծի որակն է ընկնում:

Ճակատագրական

Ընտանիքում դերասաններ չենք ունեցել: Երբ 3 տարեկանում ցանկություն եմ հայտնել դառնալ դերասանուհի, մայրս ասել է՝ սպասիր, դրա ժամանակն էլ կգա: Արդեն տասը տարեկանում հստակ որոշել էի, բայց մայրս ասում էր՝ դա իմը չէ, այլ մասնագիտություն կարող եմ ընտրել: Բայց 13 տարեկանում շատ պատահական ստացա Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու առաջարկ, եւ դա իմ կյանքում ճակատագրական եղավ: Այդ ֆիլմն ապացույց էր ե՛ւ մայրիկիս, ե՛ւ ինձ համար, որ կարող եմ, որովհետեւ դերասան լինելն այդքան հեշտ չէ, ինչքան թվում է:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular