ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը զորք է մտցրել Վրաստանի հետ սահմանին գտնվող վանական համալիրի վիճելի տարածք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը վրացական Դավիթ Գարեջիի վանական համալիրի մատուռներից մեկի մոտ ճամբար է դրել և կատարում է շինարարական աշխատանքներ:

Ճամբարից լուսանկարներ է հրապարակել վրացի ընդդիմադիր գործիչ Դավիթ Քացարավան: Երևում է, որ ադրբեջանցի սահմանապահները վրաններ են դրել ու անձնակազմ կենտրոնացրել այդ հատվածում, ինչպես նաև կատարում են ինժիներաշինարարական աշխատանքներ՝ նոր ճանապարհներ բացելով:

Հատկանշական է, որ ճամբարի վայրից շուրջ 1,7 կմ հեռավորության վրա արդեն իսկ կա գործող Ադրբեջանի ՊՍԾ սահմանապահ ուղեկալ: 

Վանական համալիրը անմիջապես վրաց-ադրբեջանական սահմանին է, ադրբեջանցի սահմանապահները պարբերաբար մուտք են գործում համալիրի տարածք: Հերթական նման միջադեպը եղել էր ապրիլի վերջին, ինչից հետո մինչ օրս իրավիճակը համեմատաբար լարված է մնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular