Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 24-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման հիմնական թեման եղել է ՎԶԵԲ-ի 2019-2024թթ. երկրի ռազմավարության նախնական տարբերակի քննարկումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա 5-ամյա ժամանակահատվածում երկրի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, Դմիտրի Գվինդաձեն փոխվարչապետին ներկայացրել է բանկի կողմից մասնավոր ու հանրային հատվածում աջակցության շրջանակը, ծավալն ու գործիքները: