ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտովթար Երևանում. Աբովյանի պուրակում բախվել են Lexus-ն ու Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Աբովյան պուրակում բախվել են Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 23-ամյա Գոռ Թադևոսյանի վարած Lexus մակնիշի 17 ZL 777 համարանիշի և Երևան քաղաքի Աճեմյան 1-ին նրբանցքի բնակիչ, 23-ամյա Գարիկ Ճանճապանյանի վարած Opel մակնիշի 35 AՏ 085 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 34-ամյա Գոհար Պետրոսյանը, 48-ամյա Օֆելյա Պետրոսյանը, 40-ամյա Էլմիրա Ալավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել նաև նույն բաժնի ՀԿԳ ավագ քննիչներ Արմեն Ճանճապանյանն ու Գոռ Թադևոսյանը, ովքեր Դ. Մարտիրոսյանի կարգադրությամբ, Գ. Թադևոսյանը՝ Lexus-ի վարորդ Գ. Թադևոսյանին, իսկ Ա. Ճանճապանյանը՝ Opel-ի վարորդ Գ. Ճանճապանյանին ուղեկցել են հիվանդանոց՝ պարզելու նրանց սթափության աստիճանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Գ. Թադևոսյանը սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular