ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա հոգեխանգարումով տառապող մեկի մոլագար երևակայության արդյունք է. Աշոտ Կարապետյան. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Այսօր ապատեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե իբր նախօրեին Գագիկ Ծառուկյանի հրահանգով այրել են Արթուր Հարությունյանի սանիկի ավտոմեքենան: Այն, որ հրապարակված տեղեկատվությունը հեռու իրականությունից, փաստում է հենց ինքը՝ Արթուր Հարությունյանի սանիկը:

Աշոտ Կարապետյանը, ով հրապարակվածի մասին տեղեկացել է ընկերներից համոզված է՝ սա հերթական սադրանք է, հոգեխանգարումով տառապող մեկի մոլագար երևակայության արդյունք և էժանագին հերյուրանք:

Աշոտ Կարապետյանը ներկայացվող տեսանյութում վստահեցնում է՝ իր և Գագիկ Ծառուկյանի միջև առկա են միայն բարիդրացիական հարաբերություններ:

Ավելին. նա նշում է, որ իր համար մեծ պատիվ է անձամբ ճանաչել Գագիկ Ծառուկյան բարերարին:

Թե ում մտքով կարող էր նման ողորմելի միտք ծագել, Աշոտ Կարապետյանը դժվարանում է ասել: Փոխարենը վստահ է՝ իրենց հարաբերություններում սեպ խրելու ցանկացած էժանագին քայլ ձախողման է դատապարտվելու:

Տեսանյութը՝ ստորև.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular