ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիեզերքն ապագայում կարող է ռազմական հակամարտությունների հարթակ դառնալ. Ֆրանսիայի նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան մտադիր է  առաջիկա 5 տարվա ընթացքում լրացուցիչ 700 մլն ներդնել Փարիզի կողմից ստեղծվող ռազմատիեզերական ուժերում՝ երկրի դիտարկման միջոցները հզորացնելու եւ պաշտպանական հնարավորությունները բարելավելու համար: Ֆրանսիայի հարավ-արեւելքում տեղակայված ՌՕՈՒ բազա այցելելով՝ այս մասին ասել է նախարար Ֆլորանս Պառլին, հաղորդում է Euronews-ը:

Նա ասել է, որ տիեզերքն  ապագայում կարող է  հարթակ դառնալ ռազմական հակամարտությունների համար եւ դրան պետք է պատրաստ լինել:

«Մենք այդպես ենք գործում ենք ոչ մտավախություններից, այլ քանի որ գիտենք՝  տիեզերքը աստիճանաբար դառնում է հնարավոր հակամարտությունների գոտի: Այս եզրակացությունը մեզ թույլ է տալիս նոր մոտեցում ունենալ ռազմական զարգացման ռազմավարության մեջ:

Սպառնալիքի աղբյուրը բացահայտվել է, մեր խնդիրն է լայնամասշտաբ պատասխան մշակել այդ ուղղությամբ սպասվող մարտահրավերներին», - ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ կես տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել տիեզերական զորքերի՝ ԱՄՆ պաշտպանական համակարգում ինքնուրույն կազմավորման ստեղծման մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular