ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդիկ ուղղակի խենթանում են կանանց այս հատկությունների համար…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչպե՞ս կարելի է տղամարդուն խելքահան անել:

Պարզվում է, որ փարթամ կուրծքը, երկար ոտքերը, զգայուն շուրթերը և գերող բույրը դեռ այն ամենը չեն, որը կնոջը անհրաժեշտ է տղամարդուն խելքահան անելու համար: Մենք բարդույթավորվում ենք ոչ սպորտային փորից, դիմահարդարման բացակայությունից և առողջ ախորժակից՝ չկասկածելով, որ հենց դրանցով էլ գրավում ենք տղամարդկանց:

Ինչն է իրականում դուր գալիս ուժեղ սեռի ներկայացուցիչներին՝ ներկայացնում է ELLE-ը:

Հինգերորդ չափսի կուրծքը, որքան էլ զարմանալի է, ոչ բոլոր տղամարդկանց է դուր գալիս: Նրանցից շատերը նախընտրում են ոչ մեծ չափի կուրծք, որը տեղավորվում է ձեռքի մեջ:

Տղամարդկանց աքիլլեսյան գարշապարը մերկ ոտքերն են:

Մերկ ոտնաթաթերը տղամարդիկ ընդունում են որպես մերկության ակնարկ:
Ոչ մեծ փորիկը կանանց համար գլխացավանք է, սակայն տղամարդիկ նախընտրում են անկողնում հայտնվել փափուկ փորով և հյութեղ կոնքերով կնոջ հետ:

Ոչ չափազանց սեքսուալ ներքնաշորը չի կարող զույգերի միջև խոչընդոտ հանդիասնալ: Ժանյակե ներքնազգեստները տղամարդկանց ավելի քիչ են գրգռում, քան ամենօրյա բամբակե հավաքածուները:

Անորեքսիայի դարաշրջանում ընդունված էր, որ կինը պետք է ուտի՝ ինչպես թռչունը, սակայն տղամարդիկ ավելի առողջ ախորժակով կանանց են սիրում:
Մեկ հետաքրքիր փաստ ևս. ակնոցը, ինչի համար դպրոցում ծաղրում են աղջիկներին, ավելի հասուն տարիքում խենթացնում է տղամարդկանց:

Կոշտացած ձայնը կամ ցածր հնչերանգը տղամարդկանց մեծամասնությունը so sexy է կարծում: Նման ձայնով տղամարդու ականջին շշնջալը ուժեղ սեռի ներկայացուցիչների դեմ թեթև զենք է համարվում:
Տղամարդիկ տարբեր են լինում, սակայն դպրոցական կարճ համազգեստով աղջկա տեսքից բոլորն են հալվում: Դրա պատճառն այն է, որ նման երիտասարդ կնոջ կողքին նրանք իրենց փորձառու արու են զգում:
Տղամարդիկ ևս մեկ թուլություն ունեն՝ մերկ ուսերը, որոնք անպաշտպանության նշան են:

Մերկ ուսերով կնոջ տեսքը հմայում է տղամարդկանց, նրանք ցանկանում են միանգամից գրկել կնոջը և նրա հետ ննջարան գնալ:
Եվ վերջապես՝ ապացուցված է, որ կնոջ բնական բույրը պարունակում է ֆերոմոն, որը կարող է խենթացնել տղամարդուն հորմոնալ մակարդակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular