ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զորաց քարերը» նոր տնօրեն ունի

ՄՇԱԿՈՒՅԹ

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ  «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցն արդեն ունի նոր վարիչ՝  Սպարտակ Սաֆրազյան։

Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի «Զորաց քարերում» դեռ պեղումներ չեն եղել, պետք է նախարարության կողմից հաստատվի։

«Ընթացակարգ է, արշավախումբը դիմում է  նախարարության, իրենք բաց թերթիկ են տալիս, հաստատում են։ Չեմ կարող ասել, երբ կլինի»,- ասաց Մ. Ավանեսյանը։ 

Ի դեպ, նշենք, որ դեռ ամիսներ առաջ «Save Carahunge - Տեր կանգնենք Քարահունջին»  ֆեյսբուքյան էջում օգտատերերը պարբերաբար իրենց դժգոհությունն էին հայտնում Աշոտ Ավագյանից,  ներկայացնում, թե ինչեր են կատարվում հուշարձանի տարածքում, մասնավորապես քարեր են ներկվել, կրակ են վառել, ինչն անթույլատրել է։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular