ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարը՝ քաղաքապետի դեմ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժը գործում է, մուտքը բաց է։

Այս մասին «Ժողովուրդ»–ը տեղեկացավ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Civil Voice» բնապահպանական հասարակական կազմակերպությունը ահազանգել Էր, որ բնապահպանության նախարարության անգործության հետևանքով Շաքիի ջրվեժը չի պահպանվում։

Բանն այն Է, որ ջրվեժի ճակատագիրը տնօրինում Է «Հակոբջանյան և Գալստյան ՀԷԿ»–ի (Շաքիի ՀԷԿ-ի) համասեփականատեր, Սիսիանի ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը։

Շաքիի ջրվեժի հետ կապված բնապահպանության նախարարի հանձնարարականը մտահոգել է Սիսիանի քաղաքապետ Ա. Հակոբջանյանին, քանի որ ջրվեժի գործելուց հետո քաղաքապետի ՀԷԿ-ի եկամուտները պակասել են։

Առաջիկայում կգամ Երևան, և նախարարության աշխատակիցների հետ կքննարկենք ջրի բացթողումների չափաքանակը։ Գուցե դրանց չափաքանակները փոփոխվեն»,– «Ժողովուրդ»–ին ասաց Սիսիանի քաղաքապետը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular