ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը միակողմանիորեն է ձեռնարկել աննախադեպ հարձակումը ԼՂ հետ շփման գծի ողջ երկայնքով. Բասկերի Երկրի խորհրդարան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բասկերի Երկրի խորհրդարանը ապրիլի 14-ին ընդունել է հայտարարություն 2016 թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ։


Ներկայացնում է հայտարարության ՀՀ արտաքին գործերի նախարարո ւթյան մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տրամադրած ոչ պաշտոնական թարգմանությունը․


«Հայտարարություն


Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման առնչությամբ


Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որի բնակչության 95 տոկոսը էթնիկ հայեր են, և որը պատմության վայրիվերումների և իր բնակչության շահերին հակասող աշխարհաքաղաքական այլ պատճառներով, մնացել է որպես անկլավ Ադրբեջանի տարածքում՝ առաջացնելով երկարատև հակամարտություն Լեռնային-Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որը շարունակվել է ամբողջ 20-րդ դարի ընթացքում:
ԽՍՀՄ փլուզման և Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների հռչակման արդյունքում, հակամարտությունը վերածվեց պատերազմի, որը տևեց 1988 թ. մինչև 1994 թ.՝ դառնալով հազարավոր զոհերի և տեղահանվածների պատճառ, և ավարտվեց մի հրադադարով, որը չնայած վերջ չի դրել հակամարտության լարվածությանը, սակայն օգնել է խուսափել պատերազմի շարունակությունից:
2016 թ. ապրիլի 2-ին Ադրբեջանը միակողմանիորեն ձեռնարկեց աննախադեպ հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Այդ հարձակման արդյունքում զոհվեցին տասնյակ մարդիկ, այդ թվում 4 խաղաղ բնակիչ, որոնցից մեկը երեխա էր:
Հրադադարի խախտման առնչությամբ, Բասկերի Երկրի խորհրդարանը՝
Իր խորին մտահոգությունն է հայտում Լեռնային Ղարաբաղում 1994 թ. ուժի մեջ մտած հրադադարի խախտման վերաբերյալ և իր ցավակցությունն արտահայտում այդ հարձակման արդյունքում երկու կողմերի ունեցած զոհերի կապակցությամբ:
Դրական է գնահատում 2016 թ ապրիլի 5-ին երկու կողմերի միջև ձեռք բերված հրադադարի վերահաստատման համաձայնությունը և իր վստահությունն ու հույսը հայտնում, որ այն կհարգվի:
Հայցում է, որ չմերժվեն 2012 թ. ի վեր Մինսկի Խմբի համանախագահների կողմից հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրման վերաբերյալ ներկայացվող առաջարկները:
Բացառում է որևէ տարածքային հակամարտության լուծման նպատակով ուժի կիրառումը: Դրանք պետք է լուծվեն երկխոսության հիման վրա, հարգելով տվյալ բնակչության մեծամասնության կամքը, որը պետք է արտահայտվի ժողովրդավարական կերպով և առանց որևէ ճնշումների:
Կոչ է անում կողմերին՝ գործուն միջոցներ ձեռնարկել որպեսզի անմիջապես դադարեցվեն ռազմական գործողությունները և զորքերը վերադառնան մինչև 2016 թ. ապրիլի 1-ը զբաղեցրած դիրքեր:
Մեծապես խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջնորդությամբ բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը, ուր Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա իր մասնակցությունը, ինչպես արդեն նշվել է սույն Խորհրդարանի կողմից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular