ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաստ». ՀԾԿՀ նոր անդամի ունեցվածքը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է.

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր անդամ Սեդա Շահինյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ Ս. Շահինյանը հայտարարագրել է երկու բնակարան և երկու ավտոտնակ: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 000 000 ՀՀ դրամ, 18 000 ԱՄՆ դոլար և 1500 ֆունտ ստեռլինգ: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 8 085 945 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 5 114 947 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 2 970 998 ՀՀ դրամը ստացված փոխառություններից (վարկեր): Սեդա Շահինյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է դարձել 2019թ. մայիսին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular