ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թավշյա հեղափոխության օրերին ստեղծված հետաքրքիր մտքեր և անեկդոտներ. ծիծաղից կթուլանաք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դավիթ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անխնա տարածելու, դուրս ենք գրել հումորներ, որոնք ստեղծվել են Թավշյա հեղափոխության օրերին։
© Ոստիկանը պատանուն.

— Ապեր ջան ձերոնք գիտե՞ն որ ստեղ ես։
— Հա, բա ձերո՞նք։

© Ցուցարարների պաստառ Վանաձորում.
Սերժ լա դենը։

* Հայ Հեղափոխական Դաշնակցությունը դեմ է հայերի հեղափոխությանը։

Այս մեքենան շատ դանդաղ մոտենում է ցուցարարներին և ոնց որ թե ուզում է փչանալ։
© լրագրող

ՀՀԿ դու քաշվար, Հոկտեմբերյանը քաշած գալիսա։
© Հոկտեմբերյանցի ցուցարարներ

Էդ ձեր դասադուլները դասերից հետո արեք։
© Գալուստ Սահակյան

© Ցուցարարը Ազատություն TV-ի ուղիղ եթերին.
— Իռա 1-ի կողմերը տուն կգամ։

© Ցուցարարը ոստիկանական պատնեշին.
— Աշոտ, աաայ Աշոտ, տատդ էլա ստեղ, չխփես։

* Հիմա չհասկացանք, ՍԱՍ-ի Արտակ է թե Արտակ ՍԱՍ-ի։

* Երևանում — Նիկոլ, Նիկոլ։ Գյումրիում — Նիգոլ, Նիգոլ։

* Նորից չեն մերժում, մերժում են կրկին։

* Էս ՀՀԿ-ն չի պատկերացնում ինչի են ընդունակ 10 օր մանիկյուրի գույն չփոխած աղջիկները։

Հրապարակում հնարավոր չէ հավաքվել 100000 մարդ, առավել ևս 40000 մարդ։
© Գալուստ Սահակյան

* Սերժը էնքան չէր բանակցել, որ շուտ պրծավ։

* Ոստիկանները բերման են ենթարկել Շմայսի անձնակազմից 2 հոգու, շփոթելով մարդկանց հետ։

© Ոստիկանը աղջիկ ցուցարարին.
— Վահանից 5 քայլ հետ կանգնեք։
— Վահանն ովա՞

© Գյումրիի երթերից մեկի ժամանակ անցնում են գերեզմանների մոտով.
— Միացեք, ինչղ քվեարկել եք, էնպես էլ եկեք մերժեք։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular