ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իվետա Մուկուչյանը նկարահանել է նոր տեսահոլովակ – «Հարս»

ՎԻԴԵՈ

Սեպտեմբերին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները հերթով ներկայացնում են իրենց աշխատանքները, որոնք նրանք հասցրել են պատրաստել ամռան ընթացքում։ Սակայն 2016-ի սեպտեմբերը փոքր-ինչ կտարբերվի, քանզի մեզ սպասող երգերի շնորհիվ «հետ կգնանք» մեր արմատներ։ Սկզբում այս մասին ակնարկեց Սիրուշոն, որը պատրաստվում է թողարկել նոր ալբոմ՝ «Արմատ» անունով։

Իր արմատների մասին որոշել է երգել նաեւ Իվետա Մուկուչյանը։ Եվրատեսիլ 2016-ին Հայաստանը ներկայացրած երգչուհին երկրպագուներին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 13-ին նրանց դատին կհանձնի իր նոր «Հարս» երգը եւ մի փոքրիկ տեղեկություն է գրել Մշո Խռ պարի մասին։

Իսկ վերջում Իվետան ավելացրել է «հպարտ եմ իմ արմատներով» հեշթեգը։

Սպասենք երգչուհու նոր աշխատանքին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular