ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արյունոտ գիշեր Զագրեբում. գնդակահարվել է վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 1-ի ուշ երեկոյան գտել են գնդակահարված վեց մարդու, տեղեկացնում է  «Sputnik Բելառուս»-ը:

Հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:30-ին (Երևանի ժամանակով 23:30-ին) Կայզերիցայի շրջանում: Զոհվել է վեց մարդ, որոնց թվում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կա չորս երեխա:

Նրանց մարմիններին եղել են հրազենային վերքեր:

Մեկը՝ յոթնամսյա մանկիկ, ողջ է մնացել, սակայն վերքեր է ստացել և հոսպիտալացվել: Նախնական տվյալներով՝ սպանությունը կատարել է մի տաղամարդ: Հանցագործությունը կատարելուց հետո նա թաքնվել է: Ենթադրվում է, որ հանցագործության դրդապատճառ է դարձել մարդասպանի խանդը նախկին կնոջ և նրա նոր զուգընկերոջ նկատմամբ:

Հանցագործին փնտրում է ոստիկանությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular