ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիան քննադատել է Մեդվեդևին Կուրիլյան կղզիներ այցելելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիան քննադատել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Կուրիլյան վիճահարույց կղզիներ այցելելու համար: Հաղորդում է «Ազատությունը»։

Ճապոնիան այդ կղզիներն ի պաշտոնե անվանում է «Հյուսիսային տարածքներ»: Սա 2015 թվականից ի վեր Մեդվեդևի առաջին այցն է կղզիներ: «Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է «Հյուսիսային տարածքներ», դա անընդունելի է Ճապոնիայի համար»,- ասել է Ճապոնիայի կառավարության քարտուղար Յոշիդե Սուգոն:

Ճապոնիայի կառավարությունը տարածել է հայտարարություն, որով քննադատել է Մեդվեդևին և Մոսկվային կոչ է արել վիճահարույց կղզիների հարցում ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել:

Խորհրդային Միությունը կղզիները գրավել է Երկրորդ աշխարհամարտի ավարտին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular