Երեւանում Subaru-ն բախվել է բետոնե էլ.սյանը. ճանապարհը երկկողմանի փակվել է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՕգոստոսի 3-ին, ժամը 05:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Ա. Արմենակյան եւ Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին եւ այրվում է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հովսեփյան փողոցում՝ «Vivaro» գրասենյակի մոտակայքում, «Subaru» մակնիշի (վարորդ՝ Ա.Ն., ծնված 1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել բետոնե էլ.սյանը, ինչի հետեւանքով սյունը շրջվել է ավտոճանապարհի երթեւեկելի հատված եւ երկկողմանի փակել ճանապարհը. հրդեհի նշաններ չի հայտնաբերվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ իրականացրել հերթապահություն: