ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբդուլլահ Գյուլը հնարավոր է առաջադրվի 2023-ի նախագահական ընտրություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական քաղաքական կուլիսներում քննարկման նոր թեման է դարձել այն, թե արդյոք Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը կդառնա իր և Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից ստեղծվելիք նոր կուսակցության թեկնածուն 2023 թվականի նախագահական ընտրություններին:

Այս մասին հայտնում է թուրքական «Ենի չաղ» լրատվամիջոցը:

Ինչպես հայտնել է նոր հիմնադրվելիք կուսակցության աշխատանքների մեջ ներգրավված «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավորը, Գյուլը լինելու է նոր կուսակցության ստվերում գտնվող առաջնորդը և հնարավոր է, որ նույնիսկ առաջադրվի 2023 թվականի նախագահական ընտրություններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular