ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում կազմակերպված չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 346 քաղաքացի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ իրավապահ մարմինները բերման են ենթարկել 346 քաղաքացու: Այս մասին հայտնում է «ՕՎԴ-Ինֆո» իրավապաշտպան հարթակը:

Օգոստոսի 3-ին վերսկսվել է չարտոնված բողոքի ակցիան ի պաշտպանություն անկախ թեկնածուների, որոնց թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի օրենսդիր մարմնի ընտրություններին: Ոստիկանությունը կոչ է արել Մոսկվայի կենտրոնում հավաքվածներին ցրվել, իսկ ովքեր չեն ենթարկվում իրավապահ մարմինների պահանջներին, բերման են ենթարկում բաժին:
 
Մասնավորապես` Պուշկինսկի հրապարակում ոստիկանները բարձրախոսով կոչ են արել ակցիայի մասնակիցներին չխախտել հասարակական կարգը և այլ քաղաքացիների տեղաշարժվելու իրավունքը: Մի շարք քաղաքացիները ակցիային մասնակցում են դիմակներով։
 
2019 թվականի սեպտեմբերին անցկացվող Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին ընտրական հանձնաժողովը չի գրանցել երկու տասնյակից ավելի անկախ թեկնածուների: Համաձայն չլինելով այդ որոշումների հետ՝ անկախ թեկնածուները հուլիսի 27-ին չարտոնված բողոքի ակցիա էին կազմակերպել Մոսկվայում: Այդ ժամանակ իրավապահ մարմինները ավելի քան 1400 քաղաքացի էին բերման ենթարկել ոստիկանության բաժին: Ներկայումս ավելի քան 40 մարդ կալանավորվել է և դատապարտվել:
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular