Ձեր բնավորությունը կախված է ձեր արյան խմբից. ահա, թե ինչպես
ՖՈՏՈՃապոնացիների համար արյան խումբը նույնն է, ինչ կենդանակերպի նշանը: Ճապոնիայում կա գիտություն` Կետցու Յեկի Գատա, որով համակված է այդ հասարակությունը: Արյան խմբով այստեղ որոշում են մարդկանց խառնվածքի գծերը, նրանց համատեղելիությունն ուրիշների հետ և ընդունակություններն աշխատանքում: Ճապոնացիների համար արյան խմբերն ունեն նույն նշանակությունը, ինչ կենդանակերպի նշանները՝ արևմտյան աշխարհում:
Քանի որ այս մարդիկ սիրում են հաղթել, ապա նրանց շատ հարմար է լինում սպորտսմենի կամ բիզնեսմենի կարիերան: Նրանց համար գլխավորն այն է, որ աշխատանքում ձանձրալի չլինի, և լինի որևէ մեկը, ում հետ կլինի մրցել: Այսպիսի մարդկանց մասին ասում են, որ նրանք եսակենտրոն են, համառ և չեն ընդունում իրենց սխալները: Սա գրեթե միշտ ճիշտ է: Ճիշտ է նաև այն, որ նրանք ունեն ստեղծագործ միտք և պաշտում են լինել ուշադրության կենտրոնում:
Այս մարդիկ գնահատում են անկախությունը և ճկունությունը: Նրանք իդեալիստական հայացքներ ունեն, պաշտում են մրցակցությունը և հնարավորությունը` ապացուցելու իրենց ճշմարտացիությունը:
2-րդ խումբ. Հողագործ– Համարվում է, որ արյան 2-րդ խումբ ունեցող մարդիկ հանգիստ են, լուրջ և կայուն: Նրանք դուր են գալիս ուրիշներին, քանի որ երբեք հիստերիայի մեջ չեն ընկնում: Նրանք սովորաբար ուժեղ բնավորություն ունեն, որն առանձնանում է հուսալիությամբ և համառությամբ: Նրանք առանձնանում են նաև իրենց ամաչկոտությամբ: Այնուամենայնիվ, այս մարդիկ սովորաբար լոյալ են իրենց ընկերների և կոլեգաների նկատմամբ:
Արյան 2-րդ խումբ ունեցող մարդիկ գիտեն, թե ինչպես գաղտնիք պահել: Նրանք անընդհատ փորձում են խեղդել իրենց էմոցիաները, որովհետև վախենում են թույլ երևալ: Ներքուստ նրանք նուրբ են և հաճախ նյարդայնանում են: Սակայն, որպես կանոն, նրանց շրջապատում ավելի շատ ուժեղ մարդիկ են, քան թույլ:
Այս մարդիկ հաճախ են դառնում ալկոհոլամոլ և ունեն գեղարվեստական էություն: Եթե նրանք կյանքում ինչ-որ բարձունքների են հասնում, ապա շատ շուտ սկսում են տառապել մեծամտությունից և համառությունից:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ