ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մատենադարանում բացվել է արխիվային փաստաթղթերի նոր ցուցադրություն

ՄՇԱԿՈՒՅԹ

Մաշտոցյան Մատենադարանում բացվել է արխիվային փաստաթղթերի նոր ցուցադրություն:

Մատենադարանի արխիվի ավելի քան կես միլիոն փաստաթղթերից ներկայացված են XIV-XX դարերի պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող վավերագրեր, որոնք արտացոլում են Հայոց պատմության և, մասնավորապես, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու նվիրապետական աթոռներին առնչվող փաստագրեր, կաթողիկոսական կոնդակներ, օրհնության գրեր, որոնք գրված են մագաղաթի կամ հղկված ու մոմած թղթի վրա: Ցուցադրությունում տեղ են գտել ժամանակի իշխանության ներկայացուցիչների և սոցիալական խմբերի միջև քաղաքական, կրոնական, ազգային խնդիրները կարգավորող հանրագրեր, հայերի կրթական բարձր մակարդակը փաստող լուսանկարներ և ուղերձներ, հայ մշակույթի երևելիներին առնչվող փաստաթղթեր, ինչպես նաև բացառիկ այլալեզու վավերագրեր, որոնք ուշագրավ վկայություններն են Հայաստանի և այլ երկրների պատմական բազմաբնույթ փոխհարաբերությունների: Այդ վավերագրերից են Պավել I-ի, Ալեքսանդր II-ի, Նիկոլայ II-ի հրովարտակները (որոնցով նրանք հայերին տալիս են տնտեսական, առևտրային և այլ արտոնություններ), Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I Բոնապարտի՝ պատվո Լեգիոնի ասպետ Պիեռ Շամբոյին տրված հրովարտակը: Ներկայացված 14-րդ և հետագա դարերից պահպանված հնագույն արաբատառ (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն) փաստաթղթերը վերաբերում են հայերի ժառանգական, սեփականատիրական, հարկային իրավունքներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular