ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ատելությանը տեղ չկա մեր երկրում. Դոնալդ Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել Է «ձեռնամուխ լինել» զանգվածային գնդակահարությունների խնդրին: Այդ մասին հաղորդել Է Associated Press-ը:

Նա Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյի, գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Ուիլյամ Բարի և ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների հետ քննարկել Է մարդկանց զանգվածային գնդակահարության դեպքերի կանխման հնարավոր ուղիները: Պետության ղեկավարն ընդգծել Է, որ այդ խնդիրը գոյություն ունի արդեն շատ տարիներ, և դրան անհրաժեշտ Է վերջ դնել: «Ատելությանը տեղ չկա մեր երկրում»,- հայտարարել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նա նաև նշել Է, որ երկու դեպքում Էլ հրաձգությունը կապված Է եղել «հոգեկան հիվանդության» հետ: «Նայեք երկու միջադեպերին, դրանք հոգեկան հիվանդություն են: Դրանք մարդիկ են, ովքեր շատ և շատ լուրջ հոգեպես հիվանդ են»,- ամփոփել Է նա: Ավելի վաղ Դեմորատական կուսակցությունից քաղաքական գործիչները Թրամփի վարչակազմին մեղադրել են զանգվածային հրաձգության դեպքերի համար: Նրանք հայտարարել են, որ նախագահը վախ, ատելություն և մոլեռանդություն Է բորբոքում, իսկ հարձակումների պատճառը պետության ղեկավարի ազգայնականությունն ու հակամիգրացիոն հռետորաբանությունն են: Հանգստյան օրերին ԱՄՆ-ում տեղի Է ունեցել երեք զանգվածային գնդակահարություն. Չիկագոյում և Դեյթոնում (Օհայոյի նահանգ), որտեղ ընդհանուր առմամբ սպանվել Է ինը մարդ և տուժել՝ 33-ը, և Էլ Պասոյում (Տեխասի նահանգ), որտեղ զոհվել Է 20 մարդ և տուժել մի քանի տասնյակ հոգի: Հարձակումից քիչ առաջ տեխասցի հրաձիգը Համացանցում հրապարակել Է մանիֆեստ, որում նվիրվածություն Է հայտնել աջ ծայրահեղականների գաղափարներին և հայտարարել, որ հանդես Է գալիս ԱՄՆ «լատինամերիկյան ներխուժման» դեմ: Նրա զոհերի թվում, վերջին տվյալներով՝ եղել են յոթ մեքսիկացի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular