ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանից Վրաստան այցելությունների թիվը կրճատվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանից Վրաստան միջազգային այցելությունների թվաքանակը 2019 թվականի հուլիսին կրճատվել է 6,4 տոկոսով: Այդ մասին հայտարարել է երկրի Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվիրիկաշվիլին՝ ներկայացնելով վերջին վիճակագրական տվյալները:

Կվիրիկաշվիլիի խոսքով՝ եթե 2018 թվականի հուլիսին Ռուսաստանից Վրաստան իրականացվել է ավելի քան 169,8 հազար այցելություն, ապա ընթացիկ տարում այս թիվը նվազել է մինչեւ մոտավորապես 159 հազար: 
Կվիրիկաշվիլին նաեւ նշել է, որ այցելուների թվաքանակը, որոնք հուլիսին Վրաստան են ժամանել օդային ճանապարհով, կրճատվել է 48,8 տոկոսով, իսկ ցամաքային ճանապարհով աճել է 7 տոկոսով:

«Չնայած ստեղծված իրադրությանը, պարզ է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Վրաստան այցելելու ցանկություն ունեն: Մենք սպասում էինք, որ հուլիսը ռեկորդային կլինի, և տուրիստական հոսքը կաճի, սակայն, մեզանից անկախ պատճառներով նման բան տեղի չունեցավ: Մենք ջանացել ենք այս վնասը հասցնել նվազագույնի և պահպանում ենք դրական տեմպը»,- հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության վարչակազմի ղեկավարը: 

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանից Վրաստան իրականացվել է ավելի քան 850,6 հազար այցելություն, ինչը 22,1 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ, հաղորդել է Sputnik-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular