ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է նույն երգերը երգել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի 1-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի վառոդի հոտը դեռ օդում կախված է, բայց Ադրբեջանը կրկին սկսել է իր հին ու մաշված երգերը երգել: Ավելին, շարունակում է սպառնալ ոչ միայն Հայաստանին, այլև ողջ միջազգային հանրությանը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն տասնյակ տարիներ է՝ չի փոխել ու չի էլ պատրաստվում վերանայել իր հռետորաբանությունը, իսկ հիմա արդեն պարզ է դառնում, որ նրանք ոչ միայն չեն հարգում իրենց իսկ խոստումը, այլև հաշվի չեն առնում միջազգային կառույցների հայտարարությունները:
Այն, ինչ վերջին երկու օրերին ունենք ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով, դժվար է կրակի դադարեցման մասին պայմանավորվածության պահպանում համարել, քանի որ հակառակորդն արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակում է ոչ միայն խախտել հրադադարի ռեժիմը, այլև դիվերսիոն հետախուզական նոր խումբ է ուղարկել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան` Թալիշի ուղղությամբ:
Ու այս անգամ էլ կրկին հայկական կողմը, ներկայացնելով իր ձեռքի տակ եղած նոր փաստերը, հայտարարում է, որ հակառակորդը, այս գիշեր կրկին մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը, փախել է: Կատարվածը կրկին փաստում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում նախօրեին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այլև սադրիչ քայլերով փորձում է նպատակաուղղված կերպով ապակայունացնել առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակը:
Ադրբեջանական կողմի սանձարձակության դրսևորում է նաև այն, որ այսօր` ապրիլի 7-ին, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ֆոնին Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարը կրկին հայտարարել է, որ վերջին օրերին իրենք օգտագործել են իրենց ձեռքի տակ եղած զինտեխնիկայի ընդամենը մի մասը և եթե հայկական կողմը հետ չվերադարձնի «օկուպացված» հողերը, ապա ավելի մեծ անակնկալների ականատես կլինի:
Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանին հասցված հայկական կողմի դասերն առայժմ պետք չէ ավարտված համարել: Եվ դրանք պետք է այնքան ժամանակ շարունակել, քանի դեռ հակառակորդը չի հասկացել, որ իրականում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հենց իր երկրի հողերի տերը չէ: Սա հենց այն է, ինչն արձանագրված է պատմության էջերում, որի մասին արդեն երկար տարիներ ի լուր աշխարհի հայտարարում են ոչ միայն հայ, այլև ռուս և օտարազգի պատմաբանները: Եվ եթե իրականում Ադրբեջանը, իրոք, այդքան ցանկություն ունի վերականգնել պատմական անարդարությունները, ապա ոչ միայն պետք է մոռանա Լեռնային Ղարաբաղն իրենը համարելու մասին հորինված պատմությունները, այլև խելոք ու հեզ պետք է նաև իր երկրի հողերը վերադարձնի իր իսկական տերերին: Ինչ վերաբերում է սեփական ժողովրդին սուտ պատմություններով սնելու և միջազգային հանրության ուղեղը իրենց ստերի փոշով ծանրաբեռնելուն, ապա ժամանակն է, որ միջազգային հանրությունն էլ իր հերթին կոչեր ու մտահոգություններ հայտնելուց և երկու կողմերի միջև հավասարության նշան դնելուց բացի, այս ամեն ինչից հետո լուրջ հետևություններ անի և փոխի թե´ իր ուղերձները, թե´ հռետորաբանությունը, թե´ դրանց բովանդակությունը:


Արմինե Գրիգորյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular