ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարար Խաչատրյանը քննարկել է դեպի ԵԱՏՄ շուկա մսամթերքի արտահանման հարցերի լայն շրջանակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակում է հանդիպումները արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող տնտեսավարողների հետ։ Հերթական հանդիպումը մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում արտադրողները բարձրացրել են շոգեխաշած և հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները, ներկայացրել սահմանափակումները։ Քննարկվել է դեպի ԵԱՏՄ շուկա արտահանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրները։

Տնտեսավարողները նախարարի ուշադրությանն են ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում առկա կարգավորումների շուրջ իրենց դիտարկումները և առաջարկությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումքի ձեռքբերման, վերամշակման խնդիրներին։

Քննարկվել են նաև արտադրողների և  իրացման կետերի հարաբերություններին առնչվող հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular