ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայազգի ոճաբան Հրուշ Աճեմյանը քրոջ հետ զվարճացել է «Մեր բակը» ֆիլմից հայտնի երգի հնչյունների ներքո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Վիզաժիստ Հրուշ Աճեմյանն ամբողջ աշխարհում հայտնի է դարձել ոչ միայն իր աշխատանքներով, այլեւ Քարդաշյան ընտանիքի հետ ընկերությամբ։ Նա հատկապես ջերմ հարաբերություններ ունի Քլոե Քարդաշյանի հետ, որին 2018թ.-ին հայկական ամենաորյա նվեր է մատուցել։

Հրուշը Լոս Անջելեսում վաղուց է ապրում, սակայն չի մոռանում այն մասին, որ հայուհի է։ Հայտնի վիզաժիստն ու նրա քույրը որոշել են օգտագործել «Մեր բակը» կատակերգության հայտնի հիթը, որում քույրերը երգում են այն մասին, որ «մի բոյի են»։

Աճեմյանը նշել է, որ «մեծացել է այս երգի հնչունների ներքո», ինչպես, ըստ էության, 90-ականների բոլոր հայ երեխաները։ Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակված հոլովակներից մեկը Հրուշն ուղեկցել է հետեւյալ գրությամբ. «Ով չգիտի այս երգը, «ֆեյք հայ է»»։

Դատելով տեսանյութերից՝ աղջիկներն ուրախ են։ Կադրում քույրերը պատկերված են Siwear ապրանքանիշի արեւային ակնոցով, որը հիմնել է Հրուշը՝ այդ կերպ գովազդելով այն։

Հրուշ Աճեմյանն ծնվել է Հայաստանում, ԱՄՆ տեղափոխվել է 5 տարեկան հասակում։ Նա ինքնուս է, դիմահարդարման տեխնիկան տարիների ընթացքում անձամբ է մշակել։ Հրուշ Աճեմյանը կարիերան սկսել է փոքր գեղեցկության սրահներից եւ մասնավոր պատվերներից։ Հետագայում հաջողությունը ժպտացել է նրան, եւ նա հայտնվել է երեկույթի, որին բազմաթիվ աստղեր են մասնակցել։ Ասում են՝ դա տեղի է ունեցել հենց Քիմ եւ Քլոե Քարդաշյանների շնորհիվ, ովքեր այնքան գոհ էին դիմահարդարումից, որ գովել են Հրուշին։

Այդ տարիներից տաղանդավոր Աճեմյանն ընտանիքի մտերիմ ընկերն է եւ Կալիֆոռնիայի ամենաապահովված կանանցից մեկը։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular