Առաջին լուսանկարները «Պատվից առավելի» նոր եթերաշրջանից, Գևորգի կնոջ աշխատանքը սերիալում և դերասանական կազմում սպասվող փոփոխությունները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆախորդ ամիս Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել էր «Պատվից առավել» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի վերջին սերիայի բեքսթեյջը։ Նկարահանումների ավարտից կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը մեկնարկել է նոր եթերաշրջանի նկարահանումները։
Tert.am Life-ը ներկա է եղել նախագծի առաջին սերիաների նկարահանմանն ու ներկայացում է բեքսթեյջն ու հետաքրքիր դրվագները։
Ի դեպ, թեև լսարանը շարունակում է քննարկել տարիներ առաջ սիրավեպ ունեցած Գևորգ Գրիգորյանի ու Նաստասյա Գոլովկոյի հարաբերությունները կադրից այն կողմ, նկարահանման հրապարակում Գևորգը շատ ուշադիր է իր կնոջ՝ Սուսաննայի հանդեպ։ Վերջինս նույնպես աշխատում է նախագծում որպես դիմահարդար։
Ինչ վերաբերում է հեռուստանովելի սցենարային զարգացումներին՝ պրոդյուսեր Ելենա Արշակյանը հետաքրքիր ու ինտրիգային սերիաներ է խոստանում։ Նոր եթերաշրջանում իրադարձությունները կսկսվեն որոշ ժամանակ անց, սակայն Ելենան նկատեց, որ պատմությունը նախորդի տրամաբանական շարունակությունն է լինելու։ Այս առումով շրջադարձ չկա։
«Հուսով եմ՝ հեռուստադիտողները մեզ սպասում են և հուսախաբ չենք անի նրանց։ Շուտով կլինենք եթերում և հեռուստադիտողների արձագանքից կհասկանանք, թե որքան էինք սպասելի։ Ինչպես առաջին, այնպես էլ այս եթերաշրջանում հետաքրքիր ու ինտրիգայի զարգացումներ են սպասվում։ Կշարունակենք նույն տեմպով և հետևողական կլինենք լսարանի կարծիքին, քանի որ այն շատ կարևոր է մեզ համար»,- ասաց նա։
Դերասանական հիմնական կազմը նոր եթերաշրջանում կպահպանվի, թիմին կմիանան նոր անդամներ, սակայն 1 դերասան կլքի նախագիծը։ «Պատվի առավելում» դեր է ստացել Էվա Խաչատրյանը։ Ելենան հայտնեց, որ Էվայից բացի այլ դերասաններ ևս կմիանան թիմին, սակայն մյուս անունները հայտնել առայժմ չի կարող։
Անդրադառնալով նախագիծը լքող հերոսին՝ Ելենան ասաց, որ հետաքրքրությունը չի կոտրի և չի բացահայտնի նրա անունը․ «Միայն կասեմ, որ իմ կողմից բավականին սիրված ու տաղանդավոր դերասաներից մեկն է լքելու նախագիծը, քանի որ կերպարային գիծն ավարտվում է»։