Ոստիկանները բերման են ենթարկել արդեն չորս տարի հետախուզվողին
ԻՐԱՎՈՒՆՔՈստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները օգոստոսի 9-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք են բերման ենթարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի 32-ամյա մի բնակչի, որը 2015թ. հոկտեմբերի 10-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: